ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին և նրան է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումը։
Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախօրեին ադրբեջանական կողմից հայկական կողմին հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկված էին խոշտանգման ու անարգանքի՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:
«ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր»,- ասված է հայտարարությունում:
Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենք հույս ունեին, որ 1994-ի պատերազմից հետո խաղաղությունը հավերժ է լինելու, բայց սխալվեցին՝ գրում է Le Monde-ի հատուկ թղթակից Բենուա Վիտկինը Ղարաբաղից:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնած հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը նվիրված է մեր երկրի անկախության 25-ամյակին: Փառատոնային համերգների ընթացքում երաժշտասեր հանրությունը կունկնդրի ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային, խմբերգային երաժշտություն:
Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսը արդի հայ աստվածաբանության մեջ իր մնայուն աստվածաբանական եզրագիծն է թողել, որը տալիս է սկզբունքային պատասխաններ ներկա ժամանակի մարտահրավերների վերաբերյալ:
Քրիստոնյաների համար մեծ նշանակություն ունի հարության խորհուրդը: Առանց Քրիստոսի հարության և գալիք մարդկանց հարության խոստման քրիստոնեությունը կկորցներ իր փրկագործության խորհրդի էական իմաստը:
Ձորը բերնեբերան լցվել էր տագնապով։ Քարանձավը թեև սարսռում էր արյունոտ լուրերից, բայց իր տաք շնչով գրկել էր ֆիդայի Իսրոյին։ Փեթարա արծիվը քարանձավի հետ էր խոսում, և նրան ականջ էր դնում 1935-ի արևագալի պաղ քամին։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...