«ՄԵՆՔ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ»ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԻ քնարերգությունը ներանձնական և անանձնական թեմաների ներդաշնությունից ստեղծված խճանկար է, որն անպայման գտնում է ընթերցողի հոգին ......
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ.ապրիլի 8-ին, 69 տարեկնում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։
Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նա¬խա¬րա¬րու¬թյունում ստեղծվել է հանձնաժողով:
«Այս կռվից մնաց այն, որ մենք վախը հաղթահարել ենք, իսկ թշնամին վախենում և փախչում էր: Տեսանք նաև, որ մեր մարտական ոգին և փորձն են ավելացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Բոլորն այսօր խոսում են հայ զինվորի հզորության ու ուժի մասին, մինչդեռ հայ զինվորը խախտում ու խափանում է մի քանի պետությունների հանգամանալից մշակված ծրագիրը, հայ դիվանագիտությունը խախտում ու խափանում է նրա հաղթանակները:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիան:
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թերահավատ է Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման գաղափարին՝ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանման դեպքում։
Համագործակցության ոչ մի ձև սառած չի լինում: Ցանկացած կազմակերպություն, եթե գործունակ է, եթե ակտիվորեն գործում է, կենդանի օրգանիզմ է, որը հասկանում է, թե կոնկրետ այս փուլում ինչ է անհրաժեշտ անել ավելի արդյունավետ գործունեության համար:
Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի՝ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...