-
08.04.2016|
02:10
Սիրիայում դեռ վաղ է խոսել արմատական բեկման մասին, բայց ՌԴ-ն օգնել է ամրապնդել պետականությունն այդ երկրում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
08.04.2016|
02:10
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Իրանի աջակցությունը Սիրիայում և Եմենում հակամարտությունների դադարեցմանը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 7-ին Բահրեյնում մամուլի ասուլիսում։
-
08.04.2016|
02:09
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ համատեղ հայտարարություն են ընդունել. «Ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի եռակողմ պայմանագիրը:
-
08.04.2016|
02:08
Ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է, որ անընդունելի է ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի խախտումը, իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին և համայն հայությանը:
-
08.04.2016|
02:07
Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
08.04.2016|
02:07
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին:
-
08.04.2016|
02:06
ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են իրենց հանձնառությունը, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ ասվում է Բաքվում պաշտոնյաների եռակողմ հանդիպումից հետո տարածված կոմյունիկեի տեքստում:
-
08.04.2016|
02:05
«Ցանկացած հրադադար ժամանակավոր է, և մենք միշտ պատրաստ ենք լինելու ռազմական գործողությունների վերսկսմանը», - Ջաբրայիլի շրջանի Մարջալու գյուղում ծառայող շարքային Նվեր Գրիգորյանի խոսքերն է այսօր մեջբերում The New York Times-ը:
-
08.04.2016|
02:04
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության՝ Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
08.04.2016|
01:46
Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զորամիավորումները մտել էին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, գնդակահարել էին Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելա Վարդանյանին, կտրել նրանց ականջները։