Մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ Հայաստանում, մի քանի օրում թոթափեցինք մեր թույլի ու արտագաղթողի, ամեն ինչի վրա խաչ քաշածի կաղապարը ու բացվեցինք մեր հիմնական եսով, որ պարտվել չգիտի:
Քառօրյա պատերազմական գործողությունների առնչությամբ, իհարկե, շատ վերլուծություններ ու գնահատականներ կհնչեն դեռ, մեր ունեցածն ու չունեցածը կհավաքագրենք, իրականության աչքերին սթափ կնայենք ու պետք է, որ այդ ամենից դասեր քաղենք:
Փորձագիտական հանրությունն այսօր փոթորկված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի բուռն իրադարձությունների վերաբերյալ վարկածներով ու վերլուծություններով:
ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստը, որը Ղազախստանի առաջարկով հետաձգվել էր, կկայանա Մոսկվայում։ Արդյոք Հայաստանը չպե՞տք է աներ ամեն ինչ, որպեսզի Ղազախստանի այդ նախաձեռնությունը տապալվեր։
Ռազմական գործողությունները «տեղափոխվել» են դիվանագիտական դաշտ: Հայաստանը պետք է կարողանա ամրագրել իր դիրքերը նաև քաղաքական հարթությունում: Բլիցկրիգի, ղարաբաղյան հակամարտության այս փուլի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...