Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը ավելի մեծ մտահոգություն է հարուցում, որը կիսում են տարածաշրջանի բոլոր պետությունները՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին կոչ է անում «առավելագույն ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ», փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսային զրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորումը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան ՝ Ռամսար քաղաքում մասնակցելու Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ հանդիպմանը, քննարկվելու են տարածաշրջանային եռակողմ համագործակցության հարցեր:
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը (Սերբիա-2015, Գերմանիա-2016, Ավստրիա-2017) հայտարարություն են տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...