-
31.03.2016|
11:59
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգային միասնական կառավարություն ձևավորելու առաջարկությունը դատապարտված է ձախողման՝ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
-
31.03.2016|
11:57
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում կազմակերպելուն ուղղված թուրք պաշտոնյաների ջանքերը արդյունք չեն տվել, գրում է թուրքական «Ջումհուրիյեթը»։
-
31.03.2016|
11:56
Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի՝ «ՀաբերԹյուրք» հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Նաջի Քորուն:
-
31.03.2016|
11:56
ՈՒկրաինայի Գերագույն ռադայի արտասահմանյան գործերի հարցերով կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման բանաձևի նախագծին:
-
31.03.2016|
11:55
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ծրագրում պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Վաշինգտոնում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովի շրջանակներում՝ զբաղվածության պատճառով՝ հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
-
31.03.2016|
11:53
Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով արդեն ԱՄՆ-ում է: Նա Վաշինգտոնում կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, Մերիլենդ նահանգում մզկիթի և Թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացմանը:
-
31.03.2016|
11:49
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին հորդորում է «ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։
-
31.03.2016|
11:47
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում մասնակցել է Սիրիայի փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։
-
31.03.2016|
11:46
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց:
-
31.03.2016|
11:29
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։