-
26.03.2016|
13:00
Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։
-
26.03.2016|
12:58
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի վեճը ժամանակավոր է:
-
26.03.2016|
12:58
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
-
26.03.2016|
12:57
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում, Թուրքիային կոչ է արվում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու փոխարեն, կռվել «Իսլամական պետության» դեմ՝ գրում է քրդական aranews.net-ը:
-
26.03.2016|
12:56
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանի որոշմամբ ճանաչվել է լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ գործով հայցվորներից մեկը, հայտնում է Haber Turk-ը։ Նրանց լրտեսության հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
-
26.03.2016|
12:55
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վրացի նախարարի առաջին պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
-
26.03.2016|
12:53
Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։
-
26.03.2016|
12:52
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին չորս ժամ տևողությամբ բանակցություններ են վարել Մոսկվայում: Քերին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն «արդյունավետ» էր:
-
26.03.2016|
12:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ-ում հնարավոր հանդիպման որոշում չկա՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հանդիպման քննարկում չի եղել։
-
26.03.2016|
12:50
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: