Նպատակ ունի՞ պատմությունը: Ֆրենսիս Ֆուկույաման ասում է՝ այո, պատմությունը շարժվում է մեկ առաջ, մեկ՝ հետ, հասարակությունը չի կարող մշտապես վերադառնալ իր զարգացման նախընթաց փուլին:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Հանուն ներդրումների հարկային արտոնությունները միշտ էլ արդարացված են։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց «Որոտան սիստեմ» ընկերության ԱԱՀ-ի վճարը երեք տարով հետաձգելու արտոնությունը։
«Ճառագայթային բժշկության կենտրոնը ուռուցքաբանության կենտրոնի մի մասն է, կառուցվելու է ՀԲ-ի տրամադրած «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» վարկային ծրագրով, որի ընդհանուր արժեքը 12,4 մլն դոլար է»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
...թե Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում բարեհաջող հորով-մորով անելուց հետո, ընտրությունների նախաշեմին իշխանությունը փորձելու է «դիվիդիներ» շահել ժողովրդի մոտ` կատարելով կադրային-քաղաքական այնպիսի շարժեր, որոնք «կբխեն» բուն ժողովրդի և հանրության սրտից, ինչին արդեն իսկ ձեռնամուխ է եղել ոստիկանությունը` համակարգը մաքրելով:
«Հյուսիս-հարավ» ծրագրի շուրջ ակտիվացել են իրանական ընկերության հետ աշխատանքները»,- գործադիր իշխանության երեկվա նիստում ասաց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...