-
23.03.2016|
00:01
Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
-
23.03.2016|
00:00
Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման:
-
22.03.2016|
23:59
Մոտ տասը կազմակերպություններ ներկայացրել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց առաջնային միասնական պահանջները։
-
22.03.2016|
23:58
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բրյուսելում առնվազն 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյուններից վիրավորվել է ավելի քան 180 մարդ:
-
22.03.2016|
23:58
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` մարտի 26-ին` ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
22.03.2016|
21:38
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Արդարադատության և Վակֆերի ու իսլամական հարցերով նախարար Յակուբ ալ Սանէի գլխավորած պատվիրակությանը:
-
22.03.2016|
21:37
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։
-
22.03.2016|
21:36
Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաև բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
-
22.03.2016|
16:49
Հանրապետության բուհերի 794 ուսանողներ մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության աջակցությամբ։
Փոխհատուցում տրվել է՝ ըստ 2 առանձին ծրագրերի։
-
22.03.2016|
14:02
Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի առաջատարներն են հանրապետականների և դեմոկրատների շրջանում՝ վկայում է CNN-ի և ORC-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 17-20-ը։