ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ այցով Կուբայում է, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուրախ կլիներ հանդիպել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, եթե 89-ամյա քաղաքական գործչի առողջությունը թույլ տա:
FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը, հնարավոր է, Դոնի Ռոստովում վթարի է ենթարկվել, որովհետև խցանվել է բարձրության ղեկը, ասել է հետաքննության ընթացքին մոտ աղբյուրը:
ՈՒկրաինան առաջիկա ամիսներին կզբաղվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հետագա երկարացման լոբբինգով՝ կանխատեսում է ամերիկյան հետախուզավերլուծական Stratfor ընկերությունը։
Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ պատմական հանդիպման ընթացքում պահանջել է վերադարձնել Գուանտանամո ծովածոցը, վերջ տալ Վաշինգտոնի կողմից Հավանայի նկատմամբ սահմանված առևտրային էմբարգոյին:
Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին ասել է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով առաջիկայում կայանալիք բանակցությունների շրջանակում չի քննարկվելու նախագահ Բաշար Ասադի հեռացման հարցը՝ նշում է The Guardian-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստան այցի շրջանակներում կքննարկի ոչ միայն Սիրիայում, այլև ՈՒկրաինայում տիրող իրավիճակը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Խոսքը քաղաքական ուշագրավ զարգացման մասին չէ: Այսօր ԸՕ-ի շուրջ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, ինչի համար ԱԺ էին եկել արտախորհրդարանական ուժեր, հասարակական կազմակերպություններ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել է Սելչուք Բայրաքթարի հետ։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...