Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մարտեն Վերվեյին նշանակել է Թուրքիայի հետ փախստականների համաձայնագրի իրագործման հարցով Եվրամիության համակարգող։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին ձնաբուք է:
2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր (International Day of Happiness)՝ առաջադրելով գաղափարը, որ երջանկության ձգտումը մոլորակի բոլոր մարդկանց ընդհանուր զգացումն է եւ մարդկության հիմնական նպատակներից մեկը:
ԱՄՆ-ն իր նպատակն է համարում Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը և բարեկամությունը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նովրուզի կապակցությամբ շնորհավորելով Իրանին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Իրանի ժողովուրդներին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...