-
19.03.2016|
23:38
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները ջանքեր են գործադրում նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելու ուղղությամբ, որ մասնատեն Սիրիան ու Իրաքը։
-
19.03.2016|
23:36
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ։ Զարիֆը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ամենածանր օրերին գտնվել է Իրանի կողքին, երբ երկրի դեմ սահմանվել էին պատժամիջոցներ։
-
19.03.2016|
23:34
Ադրբեջանի նպատակը երկիրը տարածաշրջանի գլխավոր առևտրային հանգույցի վերածելն է՝ հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը:
-
19.03.2016|
23:27
Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1:
-
19.03.2016|
23:26
Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են՝ հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
-
19.03.2016|
15:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աշակերտական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։
-
19.03.2016|
15:33
Մարտի 19-ի առավոտյան Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում «Յունիգրաֆ իքս» ընկերության կողմից բաց է թողնվել ստերիլիզացված (ամլացված) թափառող կենդանիների ևս մեկ խմբաքանակ։
-
19.03.2016|
11:38
Մարտի 20-ին Հայաստանում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվեն շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:
-
19.03.2016|
11:37
Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններում սիրիական ընդդիմության խոսնակներից Սալիմ ալ-Մուսլաթը հայտարարել է, որ սիրիացի փախստականները կվերադառնան տուն, երբ բանակցությունները հաջող ավարտ ունենան և անվտանգ լինի:
-
19.03.2016|
11:37
Ճապոնիայում ծաղկում է սակուրան՝ երկրի խորհրդանիշը։ Առաջին ծաղիկները ծառերին հայտնվել են Ֆուկուոկա քաղաքում։