Ընտրական օրենսգրքի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ ռեյտինգային փուլի հետ կապված հարցին, կոչ արեց «ռեյտինգային» տերմինը չօգտագործել:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին` ասաց, որ Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է, ինչը փաստում է նաև միջազգային փորձը:
ՀԱՊԿ-ի արտագնա նիստերում, որոնք դարձել են ավանդույթ, բացի օրակարգային հարցերից, քննարկվում են նաև անդամ-պետության ռազմական ենթակառուցվածքային հարցերը՝ Երևանում ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո հայտարարեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։
ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Մոտ ժամանակներում Հայաստանն ու Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը` Վանաձորում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Որոշ «կենդանասերներ» հերթական անգամ փորձում են հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածել «Յունիգրաֆ իքս» ընկերության կատարած աշխատանքի առնչությամբ։
Մարտի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նվագախմբի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքերի, ամսագրերի, հոդվածների շնորհանդես-ցուցահանդեսի բացումը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...