-
24.02.2016|
22:24
ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: ՀՀԿ-ի կողմից ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ի կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
-
24.02.2016|
22:22
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարության վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվում։
-
24.02.2016|
22:21
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար:
-
24.02.2016|
22:19
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար:
-
24.02.2016|
22:18
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
-
24.02.2016|
22:17
Հայաստանին սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու համար Ռուսաստանի կողմից 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագրի՝ փետրվարի 10-ին ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ արտգործնախարարությանը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
-
24.02.2016|
22:16
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել։
-
24.02.2016|
22:14
Նախագահական նստավայրում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Արարողությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:
-
24.02.2016|
15:44
Չեմպիոնների լիգայի 1/8-րդի շրջանակներում «Բարսելոնը» Լոնդոնում 2:0 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ: Երկու գոլն էլ խփել է Լիոնել Մեսին:
-
24.02.2016|
15:31
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: