-
20.02.2016|
20:45
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանը կոչ են արել Ռուսաստանին և սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հարվածները»՝ տեղեկացրել է Սպիտակ տունը՝ նրանց հեռախոսազրույցից հետո:
-
20.02.2016|
20:44
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Սիրիայում իրավիճակի պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին Կրեմլում անտեղի հարցադրում են համարել:
-
20.02.2016|
20:42
Իրանում փետրվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ են։
-
20.02.2016|
20:41
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ում մնալու կամ հեռանալու հարցով հանրաքվեն հունիսի 23-ին է՝ հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ գրում է BBC-ն:
-
20.02.2016|
20:41
Հայաստանի տնտեսության համար այս տարի աճ գրանցելը բարդ է լինելու, տնտեսության զարգացման համար ստեղծվել է ոչ բարենպաստ միջավայր, և կարիք կա իրական բարեփոխումների՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը:
-
20.02.2016|
20:39
Տիգրան Համասյանը, հաջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների, հանդես կգա համերգով: Համերգի ձևաչափը չափազանց յուրօրինակ կլինի, քանի որ այն տեղի կունենա հենց ժամանակավոր կացարաններից մեկում:
-
20.02.2016|
20:38
Մահացել է «Սպանել ծաղրասարյակին» և «Գնա ու պահակ կարգիր» վեպերի հեղինակ, ամերիկացի գրող Հարփըր Լին: Տեղեկացնում է lenta.ru-ն:
-
20.02.2016|
20:37
Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Նվիրիր գիրք անծանոթին» խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:
-
20.02.2016|
13:40
Ռուսաստանը մտադիր է փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված թուրք-սիրիական սահմանին իրադրության սրման և Սիրիայի հյուսիս զորք մտցնելու՝ Թուրքիայի հայտարարած ծրագրերի հետ՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
20.02.2016|
13:40
Քրիստին Լագարդը պաշտոնապես 5 տարի ժամկետով վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն: Նա միակ թեկնածուն էր: