-
18.02.2016|
19:31
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կանոններում 1975-ից հետո ամենալուրջ փոփոխություններ են եղել՝ փոփոխվել են եզրափակչում քվեարկության կանոնները։
-
18.02.2016|
19:30
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում է։ Այսօր նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
-
18.02.2016|
19:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրում Անկարայի ահաբեկչությունը կազմակերպելու համար կասկածվող 14 մարդ է ձերբակալվել։
-
18.02.2016|
19:24
Վեց զինվոր զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում այսօր՝ պայթյունի հետևանքով:
-
18.02.2016|
19:23
Ռուզան Ալավերդյանը ազատվել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով:
-
18.02.2016|
19:23
Ղազախստանի մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին, որ անցած տարի կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
-
18.02.2016|
19:22
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
-
18.02.2016|
19:21
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու բանակցությունների երկրորդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
-
18.02.2016|
19:20
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու։
-
18.02.2016|
19:20
Կառավարությունը այսօր հավանություն տվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագծին: