-
12.02.2016|
22:31
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և քննարկել միգրացիայի խնդիրը՝ հայտնում է The Associated Press-ը:
-
12.02.2016|
22:29
Գերմանիան և Լեհաստանն ամեն ինչ կանեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ փոխզիջման հասնելու և Թագավորությունը ԵՄ կազմում պահելու համար՝ Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ հանդիպումից հետո:
-
12.02.2016|
22:26
Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին և հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:
-
12.02.2016|
22:24
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «անիմաստ» է համարում փոխել դաշինքի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի՝ կազմակերպության հասցեին հնչեցրած աննախադեպ քննադատությանը:
-
12.02.2016|
22:24
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարությամբ ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին:
-
12.02.2016|
22:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին:
-
12.02.2016|
22:18
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում Հյուսիսային Կորեայի խնդիրը քննարկել է իր չինաստանցի գործընկերոջ հետ:
-
12.02.2016|
22:16
Վաղը նախատեսված է Նորմանդյան քառյակի հանդիպումը ուկրաինական ճգնաժամի հարցով, տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը՝ ավելացնելով, որ ֆրանսիական կողմը դեռևս չի տվել վերջնական համաձայնություն՝ հանդիպման վերաբերյալ:
-
12.02.2016|
22:14
Անհնար է փոխել Ռուսաստանի տնտեսության կառուցվածքը և ազատագրվել նավթային կախվածությունից առաջիկա 15 տարիներին, գերմանական «Հանդելսբլատտ» թերթին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
-
12.02.2016|
22:13
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամենամյա հաշվետվության ժամանակ խորհրդարանին հորդորել է դատական իշխանության բարեփոխման քայլեր կատարել: