-
08.02.2016|
23:54
Մարտի 1-ից մինչև 27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դադարեցվելու են ցերեկային ավիաչվերթերը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
-
08.02.2016|
23:53
Հունաստանի կառավարությունն Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու ուղեգիծ Է որդեգրել` հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թեհրանի տեխնոլոգիական պարկ այցելության ժամանակ:
-
08.02.2016|
23:51
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը:
-
08.02.2016|
23:51
Փետրվարի 8-9-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
-
08.02.2016|
23:48
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս ունի, որ 2016-ը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական տեղաշարժի տարի։
-
08.02.2016|
23:37
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պարգևատրել է երկու նախարարների, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին՝ Գործողությունների համատեղ համակարգային պլանն իրագործելու համար՝ հաղորդում է IRNA գործակալությունը։
-
08.02.2016|
23:35
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս գիշեր անցկացրած արտակարգ նիստում որոշել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։
-
08.02.2016|
23:31
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի՝ հաղորդում է կուսակցությունը՝ վկայակոչելով կուսակցության քաղաքական խորհրդի փետրվարի 6-ի որոշումը։
-
08.02.2016|
23:30
Գերմանական Air Berlin ավիաընկերության օդաչուները ոչ միայն հրաժարվել են աշխատավարձի բարձրացումից, այլև համաձայն են, որ իրենց աշխատավարձը կրճատեն:
-
08.02.2016|
23:29
Իրանը մտադիր է նավթի վաճառքն իրականացնելիս հրաժարվել դոլարից և որոշ ընկերությունների հետ գործարքներ կնքել եվրոյով: