-
27.01.2016|
16:13
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը:
-
27.01.2016|
16:12
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսին ասել է, որ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը չի հրավիրվի Ժնևում միջսիրիական բանակցություններին՝ հայտնում է Reuters-ը:
-
27.01.2016|
16:10
The Financial Times-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարությանը, բնակչությանն ու Լեռնային Ղարաբաղի հարցին՝ նավթի գների անկման համատեքստում:
-
27.01.2016|
16:09
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Պաղեստինի հարցում «խրախուսում է ահաբեկչությունը»։
-
27.01.2016|
16:08
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր դստերը` Օզոդա Ռահմոնին, նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել։
-
27.01.2016|
16:07
Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում:
-
27.01.2016|
16:06
Սիենայի մերձակայքում վաճառքի է հանվել Վերածննդի մեծագույն հանճարներից մեկի` քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ Միքելանջելո Բուոնարոտիի սեփական տունը, որ նա գնել է 1549-ին:
-
27.01.2016|
16:05
ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է ԼՂՀ-ի որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչման աջակցությունը՝ հայտնում է The Armenian Weekly-ն:
-
27.01.2016|
15:52
Երկու զեկույցներն էլ մեծ պրոբլեմներ ունեին իրենց սուբյեկտիվությամբ՝ կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Ասուլիսում անդրադառնալով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ընդունված զեկույցներին՝ նա ասել է. «Խիստ անբնական է, որ այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից»:
-
27.01.2016|
15:51
Մոլդովայի նորանշանակ վարչապետ Պավել Ֆիլիպը BBC-ի հետ զրույցում ասել է, որ իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանգստության կոչ է արել՝ հայտարարելով, որ ոչ թե կհրաժարվի պաշտոնից, այլ կպայքարի հասարակական վստահությունը նվաճելու համար: