-
26.01.2016|
10:28
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների։
-
26.01.2016|
10:28
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
-
26.01.2016|
10:27
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
-
26.01.2016|
10:25
Անհրաժեշտ է շարունակել բանավեճերը Եվրոպայի այնպիսի շրջաններում սառեցված հակամարտությունների շուրջ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը, որ սպառնալիք են Եվրոպայի անվտանգության համար՝ հունվարի 25-ին հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:
-
26.01.2016|
10:24
«Հանուն օրենքի» հասարակական շարժման մի քանի տասնյակ անդամներ հունվարի 25-ին, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայով արտահայտեցին իրենց մտահոգությունը հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվող երկու հակահայկական բանաձևերի առնչությամբ։
-
26.01.2016|
10:22
Հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ի 16 նոր փոխնախագահ է ընտրվել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս ընտրվել է:
-
26.01.2016|
10:21
ՀՀԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթ՝ հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
-
26.01.2016|
10:20
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը հնարավոր է՝ վաղը քննարկման չդրվեն՝ ասել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը, որը նույնպես Ստրասբուրգում է:
-
26.01.2016|
10:18
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գործարկել են սեփական արբանյակային հեռուստաալիք՝ 500 հազար լսարանով՝ հայտնում է Mirror-ը։ Հեռուստաալիքը հեռարձակում է հաշվետվություններ ավիահարվածների մասին, դասախոսություններ իսլամի մասին և եղանակի կանխատեսում։
-
26.01.2016|
10:16
Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին փետրվարի 1-4-ին այցելելու է Ռուսաստան: