-
19.01.2016|
14:05
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում:
-
19.01.2016|
12:34
Օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ են հղել, նշելով, որ անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում և հենց մեր թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացված կարգը, որոշված է լուծարել թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
-
19.01.2016|
12:19
Իրանի կառավարությունը հավանություն է տվել օրական 500 հազար բարել նավթ արդյունահանելու որոշմանը՝ հաղորդել է Reuters-ը, հղում անելով նավթային արդյունաբերության փոխնախարար Ռոկնոդին Ջավադին:
-
19.01.2016|
12:18
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական գործընթացը շարունակվելու է ուրբաթ օրերին՝ որոշումն ընդունել է դատավոր Հարություն Մովսիսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 22-ի կեսօրին։
-
19.01.2016|
12:17
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խորհրդակցութուն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների նախաձեռնությունը՝ հայտնել են Ղազախստանի նախագահի աշխատակազմից։
-
19.01.2016|
12:16
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուն կուսակցության համագումարում քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
-
19.01.2016|
12:15
Միացյալ Թագավորությունում ապրող մուսուլման կանայք կարող են արտաքսվել, եթե երկրում մնալու 2,5 տարի ժամկետի ավարտին չտիրապետեն անգլերենին՝ BBC-ի ռադիոեթերում ասել է վարչապետ Դևիդ Քեմերոնը:
-
19.01.2016|
12:13
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների թիվը կրճատելու մասին:
-
19.01.2016|
12:12
Turan գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է Համատեղ ծրագրի իրագործումը, որը 2015-ի հուլիսի 14-ին ԵՄ-ի մասնակցությամբ ստորագրվել է Իրանի ու վեցյակի միջև՝ նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
-
19.01.2016|
12:11
Kavkasia.net-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» նշանաբանի ներքո։