-
30.12.2015|
20:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հնարավորություն տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մասնակցել 2017-ի ընտրություններին՝ գրում է Bloomberg-ը:
-
30.12.2015|
20:27
Վրաստանի խորհրդարանը հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնում: Նոր վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրման ուղին և անվստահորեն է վերաբերվելու Ռուսաստանին, քանի դեռ ՌԴ-ն չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
-
30.12.2015|
20:26
Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
-
30.12.2015|
20:25
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ եկեղեցու բոլոր տաճարներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
-
30.12.2015|
20:24
Պենտագոնը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում կոալիցիոն ուժերի օդային հարվածներից «Իսլամական պետության» 10 առաջնորդ է սպանվել:
-
30.12.2015|
17:41
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:
-
30.12.2015|
17:40
2015-ը հագեցած էր, բարդ ու լի մարտահրավերներով՝ կառավարության արտահերթ նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ամփոփելով անցնող տարին:
-
30.12.2015|
17:39
Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական ապարատի կրճատման ուղղությամբ՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
30.12.2015|
17:38
Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի ավտոշարասյունը հրթիռակոծության տակ է ընկել Ռամադի ժամանելուց կարճ ժամանակ անց, ուր եկել էր շնորհավորելու իրաքյան զորքերին քաղաքի ազատագրման առիթով։
-
30.12.2015|
17:36
Գիտնականներն Արեգակի վրա բռնկում են արձանագրել, որի հետևանքով Ամանորի գիշերը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: