Բեռնի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կարևոր հնարավորություն ընձեռեց՝ վերջին մեկ տարում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու և հստակեցնելու իրենց դիրքորոշումները՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:
Sky News-ը ահազանգում է, որ Տաջիկստանը «ոչ է ասել Սուրբ Ծննդին»՝ դպրոցներում արգելվել է տոնածառեր տեղադրել, նվերներ տալ, հրավառությունը, տոնական ուտեստները, Ամանորի առթիվ գումարներ հավաքելը:
ՌԴ-ն Իրանում կսկսի երկու նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ հայտնում է France Presse-ը: Ըստ Իրանի միջուկային էներգիայի գործակալության հաղորդագրության՝ շինարարությունը սկսվելու է հաջորդ շաբաթ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է սիրիացի ապստամբների վերահսկած Իդլիբ քաղաքին ավիահարվածներ հասցնելը և հայտարարել, որ Սիրիան չպետք է վերածվի Ռուսաստանի կայսերական նպատակներից մեկի։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մահիր ՈՒնալը անընդունելի է համարել Անկարայի դեմ Մոսկվայի տնտեսական պատժամիջոցները։
Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը խորհրդարանի հատուկ նստաշրջանին Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին խորհրդատվական որոշման նախագիծ է ներկայացրել, որը միաձայն ընդունվել է:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...