-
19.12.2015|
21:54
Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կմասնակցի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
-
19.12.2015|
21:53
ԱՄՆ-ը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելու որոշակի տվյալներ ունի՝ ռադարներից ստացված, բայց մանրամասները հայտնի չեն՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
19.12.2015|
21:53
ԱՄՆ-ում վերացվել է 1975-ից գործող նավթի արտահանման արգելքը: Արգելքի վերացումը նախատեսված է 2016-ի բյուջեով, որը ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
19.12.2015|
21:52
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Դամասկոսի հնագույն եկեղեցի՝ նախասուրբծննդյան պատարագին՝ հաղորդում է Reuters-ը:
-
19.12.2015|
21:51
Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Գագաթաժողովը նախագահներին հնարավորություն է տվել հստակեցնել իրենց դիրքորոշումը առանձնազրույցի ժամանակ:
-
19.12.2015|
21:50
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ դեկտեմբերի 21-ին մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
19.12.2015|
17:08
Երևանում տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ:
-
19.12.2015|
17:06
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը լուրջ չի ընդունում Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությունները և չի պատասխանելու «ոչ դիվանագիտական ու վիրավորական» արտահայտություններին:
-
19.12.2015|
17:05
Աթենքում զանգվածային ցույցերին մասնակցել է մի քանի հազար մարդ՝ եվրոպական երկրներին կոչ անելով բացել սահմանները Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների համար:
-
19.12.2015|
17:04
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծման նախագիծը հակասում է ԵՄ-ի օրենքներին՝ գրում է BBC-ն: