Իրան են հասել 14 գեղանկարներ, որ պատժամիջոցների պատճառով պահվում էին ԱՄՆ-ում 40 տարի: Նկարները ձեռք էր բերել Թեհրանի Ժամանակակից արվեստների թանգարանը 1978-ին, վերադարձման դատական որոշումը կայացվել է երկու տարի առաջ:
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ- Ջաֆարին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով հռչակագիր ընդունել երկրի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ գտնվում են թուրք զինծառայողները:
Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքը կազմել է միջինը 477,01 դրամ, վաճառքը՝ 481,61 դրամ: Նախորդ օրվա համեմատ տատանումը եղել է՝ առքը -1,15 դրամով, վաճառքը՝ -1,01 դրամով:
ԱՄՆ-ը Թուրքիայից ակնկալում է Իրաքից թուրքական զորքի դուրսբերում և հարգանք երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ասել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը` Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...