-
19.12.2015|
16:53
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում վնասազերծված զինված հանցախմբի գործով։
-
19.12.2015|
16:52
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
19.12.2015|
15:18
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ-ն կազմակերպել էին սպորտային մեքենաների ցուցադրություն, անցկացվել են մեքենաներով ցուցադրական ելույթներ։
-
19.12.2015|
15:16
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
-
19.12.2015|
12:34
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
-
19.12.2015|
12:33
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը 19-ամյա հայ զինծառայող է զոհվել:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:
-
19.12.2015|
12:30
Ռուսաստանին երեք միլիարդ պարտքի վճարման մորատորիումը, որ սահմանել է ՈՒկրաինայի կառավարությունը
-
19.12.2015|
12:28
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարել է քննարկել Վրաստանի, ՈՒկրաինայի և Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու հնարավորությունը՝ ԵՄ գագաթնաժողովի ավարտին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
-
19.12.2015|
12:27
Նյու Յորքում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որին մասնակցում են 18 երկրների արտգործնախարարներ:
-
19.12.2015|
12:24
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, ՀԱԿ-ը հավաքել էր 19-ը։