-
10.12.2015|
17:42
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ի նիստում մերժել է «Պրոբացիայի մասին» օրինագիծը, որը նախապատրաստել էին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները:
-
10.12.2015|
17:41
Պուտինը նախքան Սիրիայում Սու-24-ը խփելը անձամբ Էրդողանից ներողություն է խնդրել ռուսական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու համար՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
-
10.12.2015|
17:40
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին կոչ է արել ճեպազրույց անցկացնել, որի ընթացքում նա կպատասխանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին:
-
10.12.2015|
17:39
Կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագիրը:
-
10.12.2015|
17:38
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՀՀ-ին կտրամադրվի վարկ` 21 մլն ԱՄՆ դոլարի չափով:
-
10.12.2015|
17:37
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է ջրածնային ռումբ ստեղծել:
-
10.12.2015|
17:36
Թուրքիայի նախագահը բացատրել է թուրք զինվորների ներկայությունը հարևան Իրաքում: Նրա խոսքով, թուրքական ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են իրաքյան Բաշիկա քաղաքում` Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի 2014-ին արած խնդրանքից ելնելով:
-
10.12.2015|
17:35
Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի են՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին՝ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։
-
10.12.2015|
17:35
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Թուրքիայի ԵՄ ընդունմանը` Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապի մեջ:
-
10.12.2015|
17:34
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Չանքայա նստավայրում: