-
10.12.2015|
11:10
Սպիտակ տան կայքում պահանջագիր է ստորագրվել, որը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում է Թուրքիան ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում:
-
10.12.2015|
11:08
Իտալական նախաձեռնությամբ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցով քննարկում կանցկացնի, ոչ թե ավտոմատ հավանության կարժանացնի՝ հաղորդում է իտալական RAI հեռուստաալիքը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:
-
10.12.2015|
11:07
ԱՄՆ-ը դիմել է կոալիցիայի իր դաշնակիցներին` խնդրելով հատուկ նշանակության ուժերի ներգրավման մասին` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար՝ հաղորդում է Reuters-ը:
-
10.12.2015|
11:01
ԱՄՆ-ի պետդեպը հույս ունի, որ Իրաքն ու Թուրքիան կպարզաբանեն Իրաքի տարածք թուրքական զորքեր մտցնելու խնդիրը: ԱՄՆ-ը չի խրախուսում նման միջոցառումները` առանց Իրաքի կառավարության համաձայնության՝ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
-
10.12.2015|
11:00
Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել Իրաքի տարածքը՝ հայտնում է Haber 7 հեռուստաընկերությունը:
-
10.12.2015|
10:59
Թուրքական կործանիչները խախտել են Իրաքի օդային տարածքը և ռմբակոծել են Իրաքի սահմանամերձ տարածքները՝ հայտնել է Իրանի Fars գործակալությունը:
-
10.12.2015|
10:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջուկային զենքի կիրառման կարիք չի լինի:
-
10.12.2015|
10:55
Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
-
10.12.2015|
10:51
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին:
-
10.12.2015|
10:50
Time պարբերականը տարվա մարդ է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ըստ պարբերականի խմբագրի՝ Մերկելն ապացուցել է, որ ի վիճակի է ընդունել ցանկացած մարտահրավեր, այդ թվում՝ փախստականների հարուցած եվրոպական ճգնաժամը: