-
09.12.2015|
14:47
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
-
09.12.2015|
14:27
Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Դիլեմա» պարային ներկայացման պրեմիերան։
-
09.12.2015|
12:46
Օրերս ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրոմայդան. 2 տարի անց» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցում էին 68 երիտասարդ քաղաքական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից:
-
09.12.2015|
11:41
«Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ։
-
08.12.2015|
22:15
«Արջերը երկնքից չեն ընկնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ընտրակեղծարարություններն արջի ծառայություններ են:
-
08.12.2015|
22:14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին` Բիլալը, հերքել է Ռուսաստանի մեղադրանքները, որ ինքը և իր ընտանիքը եկամուտ են ստանում ԻՊ-ի տարածքներում արդյունահանվող նավթի մաքսանենգ առևտրից:
-
08.12.2015|
22:13
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարությամբ գոհունակություն է հայտնել «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:
-
08.12.2015|
22:12
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։
-
08.12.2015|
22:11
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից։
-
08.12.2015|
22:11
ՀՀ-ում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը: