-
05.12.2015|
12:25
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին:
-
05.12.2015|
12:24
Գյումրիի բարեկարգման և լուսավորության համար 23 միլիոն եվրո կհատկացվի՝ Գյումրիի քաղաքապետի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահ Սարգսյանը և քաղաքապետ Սամվել Բալասանյանը քննարկել են Գյումրիի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման համար նախագահը հանձնարարականներ է տվել։
-
05.12.2015|
12:23
«Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն և ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
-
05.12.2015|
12:21
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել:
-
05.12.2015|
12:21
Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» նավթի առևտրի մասին իր տվյալները:
-
05.12.2015|
11:41
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է «Adagio» խորագրով համերգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:
-
05.12.2015|
11:40
ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում, Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։
-
05.12.2015|
11:39
Էներգադիվերսիֆիկացման հնարավորությունների ու նոր ուղիների փնտրտուքը բոլոր երկրների առաջադրանքն է՝ Էներգետիկ խարտիայի 26-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
-
05.12.2015|
11:37
Գերմանիայի խորհրդարանը զինծառայողներին թույլատրել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին:
-
05.12.2015|
11:36
Ամեն տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին և հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում է լարվածությունը: