-
26.11.2015|
12:13
Նոյեմբերի 26- ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
-
26.11.2015|
12:12
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային երկխոսություն սկսել Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի կործանումից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը։
-
26.11.2015|
12:11
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են «համաշխարհային կոալիցիայում» և ԻՊ-ի թշնամիներն են:
-
26.11.2015|
12:11
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կայցելի Թբիլիսի՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
-
26.11.2015|
12:10
«APR Group» ընկերության հարցումների արդյունքներով՝ հարցվողների 57 տոկոսը դժգոհ է Ազգային ժողովի, իսկ 47 տոկոսը նախագահի աշխատանքից:
-
26.11.2015|
12:09
Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 130 մարդ, Ֆրանսիան որոշում է ընդունել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարկադիր մասնակի խախտման մասին՝ հայտնում է AFP-ն։
-
26.11.2015|
12:08
Թուրքիան ԴԱԻՇ-ի դարպասն է փողերի, մարդկանց և պաշարների հոսքի համար՝ գրել է ամերիկյան Defense One պարբերականը` մեկնաբանելով ռուսական Սու-24-ի պատահարը:
-
26.11.2015|
12:04
ԱՄՆ-ում մի քանի պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե խախտվել է նրա օդային տարածքը՝ հայտնում է CBS հեռուստաալիքը։
-
26.11.2015|
11:57
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
-
26.11.2015|
11:56
Նախօրեին Թուրքիայի խփած ռուսաստանյան Սու - 24 օդանավի ողջ մնացած ղեկապետ-օդաչուն՝ Կոնստանտին Մուրախտինը, մանրամասներ է ներկայացրել միջադեպից: