-
25.11.2015|
15:11
Ռուսաստանը պատրաստ է կասեցնել համատեղ բիզնես նախագծերն ու հրաժարվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից՝ ռուսական օդուժին պատկանող Սու-24-ի խոցման պատճառով՝ գրում է «Коммерсантъ»-ը՝ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով։
-
25.11.2015|
15:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թեման եղել է թուրքական օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռը:
-
25.11.2015|
15:10
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։
-
25.11.2015|
15:09
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի հարցը:
-
25.11.2015|
15:08
Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է թուրքական օդուժի F-16 կործանիչի կողմից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
-
25.11.2015|
15:08
ՆԱՏՕ-ն երեկ երեկոյան հրավիրված արտակարգ նիստից հետո հանդարտության և իրավիճակի լիցքաթափման կոչ է արել՝ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական օդուժի Су-24 ինքնաթիռի խոցումից հետո։
-
25.11.2015|
15:07
Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էսեբսին երկրում 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ իր անվտանգության աշխատակիցների ավտոբուսը պայթեցնելուց հետո:
-
25.11.2015|
13:57
Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումով և ռուս-թուրքական առճակատումով վաղ է ուրախանալ, և մենք դեռևս չգիտենք, թե ինչ հետագա զարգացումներ կստանա այն:
Դուք չե՞ք զգում պատմության հնարավոր կրկնությունն ուղիղ 100 տարի անց: Էլի ոտնատակ կտան, քավության նոխազ կսարքեն մեզ:
-
25.11.2015|
13:31
Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:
-
25.11.2015|
13:19
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացնում է համերգ-երեկո նվիրված կոմպոզիտոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակներին: