-
24.11.2015|
23:01
ՆԱՏՕ-ն Անկարայի պահանջով արտակարգ նիստ է գումարում՝ քննարկելու թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի կործանման հարցը:
-
24.11.2015|
23:00
Կրեմլում սխալ են համարում ռուսական Су-24 ինքնաթիռը խփելու պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում հետևանքների մասին այժմ խոսելը:
-
24.11.2015|
22:59
87 տարեկանում վախճանվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:
-
24.11.2015|
22:58
Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից:
-
24.11.2015|
22:57
Կրեմլը կառուցողական է որակել Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Թեհրանում: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Թեհրանն ու Մոսկվան դեմ են արտաքին միջամտությամբ Սիրիայում քաղաքական կարգավորման սցենարներ թելադրելուն:
-
24.11.2015|
22:56
ԱՄՆ-ը կոչ է անում դաշնակիցներին ուժգնացնել ճնշումը ԻՊ-ի նկատմամբ՝ հարվածելով ահաբեկչական խմբավորման հենց օջախին:
-
24.11.2015|
22:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիկունքից հարված է որակել թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը խփելը:
-
24.11.2015|
20:39
«APG Group» ՀԿ-ի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները:
-
24.11.2015|
18:11
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Ուսանողական աշուն-2015» միջոցառումը։ Այն նվիրված է ԵՊԲՀ 95 և բուհի ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակներին։
-
24.11.2015|
18:10
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ուսանողական աշուն» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։