Ֆրանսիական Էլզաս շրջանում 243 կմ/ժ արագությամբ ընթացող արագընթաց TGV գնացքը դուրս է եկել գծերից՝ գնացքավարի սխալի պատճառով, որն ուշ է արգելակել։ Տուժածների մասին տվյալներ դեռ չկան։
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակներում նորարարական ծրագիր է սկսվել՝ խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀՄ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա մի քանի հանդիպումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարան:
«Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե երկրորդ նախագահը կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում հաջողության հասնելու հնարավորություն տեսներ, նա կողջուներ սահմանադրական փոփոխությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Դաշնակցականը նաև նշեց, որ իրենք տարբերվում են այն բոլոր ուժերից, որոնք մի ժամանակ բարեփոխումներին կողմ են եղել, հիմա՝ դեմ, և հակառակը: Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն 20-22 տարի հետևողական այս սկզբունքի կողմնակիցն է:
Մայրաքաղաքում բացվել է Հրաչյա Աճառյանի կիսանդրին: Ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ մարզի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում 22-ամյա Աշոտ Մանուկյանը, դիմելով ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ասաց, որ ինքը գրել-կարդալ չգիտի և շատ կցանկանար տառաճանաչ դառնալ։ Կարեն Ավագյանը հանձնարարեց ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներին կազմակերպել պարապմունքներ՝ երիտասարդին գրել-կարդալ սովորեցնելու համար։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...