-
19.11.2015|
11:50
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտից Տալլին էր թռչում, չորեքշաբթի օրը Բեռլինում վթարային վայրէջք է կատարել շարժվող ճակատային պատուհանի պատճառով:
-
19.11.2015|
11:49
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը իր պաշտոնական Dabiq ամսագրում հայտնել է, որ Ռուսաստանի դեմ չեն դադարեցնի հարձակումները, քանի դեռ «ռուս խաչակիրները» չեն վերադարձրել «անօրինական զավթած հողերը»:
-
19.11.2015|
11:48
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի և սահմանային լարվածությունը թուլացնելու ջանքերում՝ Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքը:
-
19.11.2015|
11:46
Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի դեկտեմբերի սկզբին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
19.11.2015|
11:45
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կողմ է Եվրամիության սեփական բանակի ստեղծմանը:
-
19.11.2015|
11:44
Հունաստանը կաջակցի Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում՝ Անկարայում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
-
19.11.2015|
11:43
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։
-
19.11.2015|
11:42
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքը Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով և արդեն հանդիպել է ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ:
-
19.11.2015|
11:32
Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն իր հերթական ԳՄ նիստը գումարեց: Ոչ մի կուսակցություն Հայաստանում այս հետևողականությամբ նիստեր չի անում և հանրությանը չի ներկայացնում՝ ինչ քննարկեց ու ինչ չքննարկեց:
-
18.11.2015|
20:20
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս սկսել է հարցազրույցներ տալ միայն արտասահմանյան լրատվամիջոցներին: