-
18.11.2015|
17:46
Ռուսաստանում` Տուլայի մոտ, հայաստանյան ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը:
-
18.11.2015|
17:45
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ Կատարի և Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է:
-
18.11.2015|
17:38
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սինայի թերակղզում А321 ինքնաթիռի կործանումը Ռուսաստանում դիտվում է որպես հարձակում ողջ պետության վրա, և ինքնապաշտպանվելու իրավունքը կիրագործվի բոլոր թույլատրելի միջոցներով։
-
18.11.2015|
17:34
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը Մոսկվա կժամանի նոյեմբերի 26-ին։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են կոորդինացնել ջանքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
-
18.11.2015|
17:33
Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության մեկ տարին, սակայն առայսօր հայաստանյան ընկերությունները չեն կարողանում մասնակցել միության մյուս անդամ-երկրների պետգնումների մրցույթներին՝ գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
-
18.11.2015|
17:30
Առնվազն 19 մարդ մահացել է, 96-ը` վիրավորվել Պակիստանի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով:
-
18.11.2015|
17:29
Կոսովոյում ընդդիմությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել նիստերի դահլիճում: Իշխող կոալիցիայի օրենսդիրները տեղափոխվել են այլ դահլիճ, որտեղ առաջին ընթերցմամբ ընդունել են բյուջեի նախագիծը:
-
18.11.2015|
17:28
Հայաստանի և Իրաքի հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին:
-
18.11.2015|
17:27
Սիրիայի Ռաքքա քաղաքում անցած երեք օրերին օդային հարվածներից «Իսլամական պետության» առնվազն 33 ահաբեկիչ է սպանվել:
-
18.11.2015|
16:27
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե հեռուստառադիոընկերությանը: