-
18.11.2015|
12:51
Գերմանիան Թուրքիայի տարածքից դուրս է բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը՝ գրում է Haber 7 կայքը:
-
18.11.2015|
12:51
Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ի ահաբեկչության ընթացքում անհետացած 17-ամյա հայուհի Լոլա ՈՒզունյանի մահվան փաստը հաստատել են ծնողները:
-
18.11.2015|
12:50
Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ չեն հաղորդվում, նշում է CNN-ը:
-
18.11.2015|
12:49
Հանովերում նախատեսված ընկերական հանդիպումը Գերմանիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների միջև հետաձգվել է:
-
17.11.2015|
21:06
ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատգամավորների գնահատականների հետ չի համաձայնել՝ «Այստեղ հնչած գնահատականները չեն պատկերում իրականությունը:
-
17.11.2015|
21:04
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 11-ին հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը:
-
17.11.2015|
21:02
Սիրիայում քաղաքական անցումը հնարավոր է մի քանի շաբաթից՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո՝ փոխանցում է AFP-ն։
-
17.11.2015|
21:01
«ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում քաղաքական կարգավորման բանակցություններին։ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի հանդիպմանը։ նա։
-
17.11.2015|
19:40
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային և Առողջության և մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին:
-
17.11.2015|
19:39
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: