-
11.11.2015|
14:35
«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով նոյեմբերի 9-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը լարված տարածաշրջանային համատեքստում և ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության խորհրդարանական ու մարդկային հարթությունները:
-
11.11.2015|
14:30
ՀՀ իշխանությունները որոշել են 13-րդ աշխատավարձ չվճարել պետական կառույցների աշխատակիցներին:
-
11.11.2015|
14:29
183 հազար քաղաքացիներ, որ ունեն միայն նույնականացման քարտ, կկարողանան մասնակցել ընտրությունների:
-
11.11.2015|
14:28
Կառավարությունը ԱԺ է բերել նախագիծ, որով 2016-ի հունվարի 1-ից ուզում է բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը:
-
11.11.2015|
14:26
Այն գիտնականները, որ չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության որոշմամբ հոկտեմբերից չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարը՝ թեկնածուներին 25 հազար, դոկտորներին՝ 50 հազար դրամը:
-
11.11.2015|
14:25
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որը համարվում է սահմանադրական փոփոխությունների գլխավոր նախաձեռնողը, չի մասնակցի «այո»-ի ակտիվ քարոզչությանը, մարզային այցելություններ չի կատարի:
-
11.11.2015|
14:24
ԱՄՆ-ը Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն՝ ընդգծելով՝ ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ.
-
11.11.2015|
14:23
ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մինչև 50 միլիոն դոլարի մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային և Սպիտակ տանը պատասխանելու լիազորությամբ է օժտում, եթե Ռուսաստանը խախտի սպառազինությունների վերահսկողության պայմանագիրը:
-
11.11.2015|
14:22
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու նպատակով Ռուսաստանը գրոհային նոր զենքեր կտեղակայի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
-
11.11.2015|
14:20
Եթե 2010-ին վաճառքը կազմել էր 70,2 մլրդ, 2014-ին՝ 48,1 մլրդ: 2001-2003 թթ. հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները կազմել են ընդամենը 8-9 % կամ շուրջ 40 մլրդ խորանարդ մետր: