Արտագաղթի ուրվականը թակում է հազարների դռներ:
Ամեն օր արթնանում ես՝ հույսով, որ էս երկրում ինչ-որ բան կփոխվի ու արևի առաջին շողերի հետ հիասթափվում ես, որովհետև կեղծում են բոլորը:
Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։
Գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում պետությունների ստանձնած էկոլոգիական պարտավորությունների կատարման վերահսկողությունը պետք է դրվի միջազգային մասշտաբի հատուկ վերահսկող կառույցի վրա՝ կարծում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին առաջընթացի մասին տարեկան զեկույցում ընդգծել է, որ Թուրքիայում բացասական միտումներ կան իրավունքի գերակայության, խոսքի ազատության և ազատ հանրահավաքների սկզբունքների պահպանման ոլորտում։ Հանձնաժողովը մատնանշել է Թուրքիայի դատական համակարգի ոչ կատարյալ լինելը։
Սպին բուժելու համար նոր վերք ենք բացում՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցության ընտրություններին:
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...