-
05.11.2015|
15:05
Ռուսական կողմը Սիրիա է մատակարարել զենիթահրթիռային համակարգեր՝ օդուժի ինքնաթիռների հնարավոր առևանգումը կանխելու և պատասխան հարվածների կանխարգելման նպատակով՝ հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։
-
05.11.2015|
15:04
Թուրք զինծառայողները չեզոքացրել են արգելված քրդամետ PKK կուսակցության 15 գրոհայինների` երկրի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանին բախումներում:
-
05.11.2015|
15:03
Իրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա միջամտությանը՝ ասել է «Բասիջ» ռազմականացված միավորումների հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմադ Ռեզա Նակդին։
-
05.11.2015|
15:02
Իրանը պատրաստ է Եվոպային գազ վաճառել, նույնիսկ եթե շահավետ չէ տնտեսական տեսանկյունից՝ ասել է Իրանի նավթաարդյունահանման նախարարի՝ միջազգային և կոմերցիոն հարցերով տեղակալ Ամիր Հուսեյն Զամանինիան։
-
05.11.2015|
15:02
ԱՄՆ-ը ՄԱԿ ԳԱ-ի 70-րդ նստաշրջանում հանդես կգա ընդդեմ ռուսական նախագծի՝ տիեզերական տարածությունում զենքի չտեղակայման բանաձևի՝ Զինաթափման հարցով համաժողովին տեղեկացրել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:
-
05.11.2015|
15:01
ՈՒկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ՈՒկրաինայի վարչապետ դառնալ Արսենի Յացենյուկի փոխարեն:
-
05.11.2015|
15:00
Կառավարության առաջարկով՝ նոյեմբերի 10-ին ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգում՝ օրենսդրական 13 փաթեթ և 8 միջազգային պայմանագիր։
-
05.11.2015|
14:59
Հռոմում վերականգնողական աշխատանքներից հետո հանդիսավորությամբ բացվել է Տրևի շատրվանը։ Հիմնանորոգումը ֆինանսավորել է Fendi նորաձևության տունը՝ 2 մլն եվրո տրամադրելով:
-
05.11.2015|
14:59
Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա՝ մայրը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել:
-
05.11.2015|
14:58
Երկու շաբաթ առաջ Իրան էր այցելել Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան։