-
29.10.2015|
14:20
Ֆինլանդիայում անհայտ անձինք հրդեհել են փախստականների տեղավորման կենտրոնը։ Կրակը ոչնչացրել է տան հարևանությամբ ամբարը։
-
29.10.2015|
14:19
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ՝ Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։
-
29.10.2015|
14:18
Ադրբեջանում կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը հայտարարում է բոյկոտելու կամ քվեարկության արդյունքները չճանաչելու մտադրության մասին:
-
29.10.2015|
14:14
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը։ Այն յուրատեսակ անսամբլ է, թերևս՝ աշխարհում եզակի։
-
29.10.2015|
14:13
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ:
-
29.10.2015|
12:08
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ստանալով մոտ 40 տոկոս քվե, այդպես էլ չկարողացավ ձևավորել միակուսակցական կամ կոալիցիոն կառավարություն:
-
29.10.2015|
12:07
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
-
29.10.2015|
12:06
Հոկտեմբերի 28-ին իննօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ընթացած ՀՀ ուսանողական 16-րդ խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի մրցաշարի երկրորդ՝ աշնանային փուլը: Այստեղ չեմպիոնի կոչման համար պայքարում էին 10 բուհերի ընտրանիներ:
-
29.10.2015|
12:05
Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ի սկզբանե ստվերում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ շրջանառության մեջ դնելով մի օրինագիծ, որը 180 հազար քաղաքացու քվեարկությունը կարող է բազմապատկել:
-
29.10.2015|
12:03
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև այս տարեվերջ՝ հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: