2015 թ. հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հոկտեմբերի 21-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես եկան հայտնի երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա), ովքեր ապրում և ստեղծագործում են արտասահմանում՝ ամբողջ աշխարհին ներկայացնելով հայ կատարողական արվեստի նվաճումները։
Այսօր Երևանի պատմության թանգարանում կբացվի «Ավանդույթից արդիականություն» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը: Կազմակերպիչը Վարդիթեր Հարությունյանն է: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը:
«Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին հարցրի՝ ինչո՞ւ Վրաստանում, որ մի քանի տարի առաջ է ընդամենը նախագահական կառավարումից անցել խորհրդարանականի, բնակչության 60 տոկոսն ուզում նախագահական կառավարման վերադառնալ:
«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Աս Սաուդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է Սիրիայի հակամարտության քննարկումը և ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրեին Մոսկվա կատարած այցի արդյունքները»։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Սպիտակ տան Վարդագույն այգում, նախագահ Բարաք Օբամայի ներկայությամբ հայտարարել է, թե չի հավակնում նախագահի պաշտոնին 2016-ի ընտրություններում։
ՀԱԿ-ը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին չի մասնակցելու՝ հոկտեմբերի 21-ին, ճակատի ծրագրերին նվիրված քննարկումից հետո լրագրողներին ասել է կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների զինյալները բանակցություններ են վարում միավորվելու համար` ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...