-
19.10.2015|
12:57
Իրանը առաջնային նշանակություն է տալիս Իրաքյան Քրդստանի անվտանգության հարցերին՝ կիրակի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ինքնավար Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ:
-
19.10.2015|
12:56
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի Թուրքիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայում Նուլանդը կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փախստականների ճգնաժամը, անվտանգությանն ուղղված սպառնալիքները։ Նուլանդը նաև կայցելի Իսպանիա և Հունաստան։
-
19.10.2015|
12:55
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպման ավարտին նրանք մամուլի ասուլիս են տվել:
-
19.10.2015|
12:54
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի այցելել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։
-
19.10.2015|
12:54
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին:
-
19.10.2015|
12:52
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը։
-
19.10.2015|
12:52
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց:
-
19.10.2015|
12:51
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու համար։
-
19.10.2015|
12:50
Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջ պահպանողական Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, որ հանդես է գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության օգտին։
-
19.10.2015|
12:49
Լոնդոնի աշխարհահռչակ Բիգ Բեն ժամացույց կարող են 4 ամսով կանգնեցել՝ գրել է Guardian-ը: Ժամացույցի վերանորոգումը 29,2 մլն ֆունտ սթեռլինգ կարժենա: