-
17.10.2015|
12:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան առաջընթաց է արձանագրել Սիրիայում և այլ երկրներում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ընդլայնման հարցում:
-
17.10.2015|
12:20
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշվել է Իսրայելի հետ սկսել բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ:
-
17.10.2015|
12:19
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի միջամտությունը «չի փրկի» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
-
17.10.2015|
12:19
2016-ի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը անցնելու է Հայաստանին, իսկ ԵԱՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այժմ Հայաստանի դեսպանն է ԱՄՆ-ում՝ հայտարարվել է Ղազախստանում կայացած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում:
-
17.10.2015|
12:15
ՀԷՑ-ի նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը՝ հաղորդել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
-
17.10.2015|
12:15
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որ նախագահել է Նուրսուլթան Նազարբաևը:
-
17.10.2015|
12:13
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքով՝ Անկարային տրամադրվելիք օգնության չափը կքննարկվի Թուրքիայի իշխանությունների հետ, իսկ վիզային ռեժիմի պարզեցման հարցը կարագացվի։
-
17.10.2015|
12:12
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մինչև 2016-ի ավարտը Աֆղանստանում կմնա մոտ 10 հազար ամերիկյան զինվոր։
-
17.10.2015|
12:11
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ՝ երկրում բռնություններին վերջ դնելու համար։
-
17.10.2015|
10:51
«Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: