-
13.10.2015|
12:27
Ռուսաստանի հատուկ ծառայություններին մերձ աղբյուրները պնդում են, որ օրերս ուժային կառույցներին հաջողվել է կանխել Մոսկվայում ծրագրվող ահաբեկչություն:
-
13.10.2015|
12:27
«Պուտինի կողմից Սիրիայում ձեռնարկվող քայլերը վկայում են նրա` որպես ղեկավարի վատ կարողությունների մասին»,- CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
-
13.10.2015|
12:26
Հոկտեմբերի 11-14-ին Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում Հայաստանի Զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:
-
13.10.2015|
12:25
Տնտեսագիտության բնագավառում 2015-ի Նոբելյան մրցանակին արժանացել է շոտլանդացի Անգուս Դիտոնը: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության և միջազգային գործերի պրոֆեսոր Դիտոնին է շնորհում սպառման, աղքատության և սոցիալական ապահովության վերաբերյալ հետազոտության համար:
-
13.10.2015|
12:24
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանին կփոխարինի խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը:
-
13.10.2015|
12:23
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը:
-
13.10.2015|
12:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ կայցելեն տարածաշրջան՝ բանակցելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ տեղեկացրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
-
13.10.2015|
12:21
Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է երկրում ճգնաժամի լուծման նպատակով ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցություններից՝ հակամարտությանը Ռուսաստանի միջամտության պատճառով։
-
13.10.2015|
12:20
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընթացիկ աշնանը բանակցություններ անցկացնել, հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ մշտական խորհրդում:
-
13.10.2015|
12:19
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։