-
12.10.2015|
15:11
Բելառուսի ընդդիմադիրները՝ նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկևիչն ու Վլադիմիր Նեկլյաևը, միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոն չեն ճանաչում ընտրությունների արդյունքները՝ հայտնում է BelaPAN-ը։
-
12.10.2015|
15:10
ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում հերթական հանդիպմանը կքննարկեն սիրիական հակամարտությունը, Բաշար Ասադի դերը քաղաքական բարեփոխումներում և տարածաշրջանում իրավիճակի համար ՌԴ ռազմական գործողության հետևանքները,միգրացիոն խնդիրը և քաղաքական կարգավորումը Լիբիայում։
-
12.10.2015|
15:10
«Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի ավիափոխադրումներ 2016-ի մարտից՝ ասել է ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը։
-
12.10.2015|
15:09
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Դոնալդ Թրամփին ու նրա քաղաքական ապագային։
-
12.10.2015|
15:07
Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր գլխավոր խաղացողների մասնակցությունը»։ ԱՄՆ-ն հուսով է, որ «Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա»՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։
-
12.10.2015|
15:06
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է 15-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը:
-
12.10.2015|
15:04
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49 %-ը` հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։
-
12.10.2015|
15:03
Իրաքյան օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու ալ-Բաղդադիի ավտոշարասյանը. պնդում է IRNA գործակալությունը։
-
12.10.2015|
15:02
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը՝ հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
12.10.2015|
15:01
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ԱՄՆ-ի համար անսպասելի չէին՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։