-
11.10.2015|
13:09
Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն հայտարարել է, որ խոստանում է դադարեցնել բոլոր տեսակի հարձակումներն ընդդեմ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների՝ մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
-
11.10.2015|
13:08
Անկարայում մի քանի տասնյակ ցուցարարների կյանք խլած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ են հայտարարել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումներն ու պաշտոնական միջոցառումները:
-
11.10.2015|
13:06
Թուրքիայի առողջապահության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 86-ի:
-
11.10.2015|
13:06
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
-
11.10.2015|
13:04
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին՝ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս ՈՒոռլիքը։
-
11.10.2015|
13:03
Սոչիում ավարտվեց «Նոր ալիք-2015» երիտասարդ կատարողների մրցույթը, որին մասնակցում էր 12 երկրի 15 ներկայացուցիչ:
-
11.10.2015|
13:03
«Հրապարակ» թերթին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել են Հայաստանի օդային տարածք և 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում:
-
11.10.2015|
13:00
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մոսկվայում կազմակերպված Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում։
-
11.10.2015|
11:24
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 17-ին կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
-
11.10.2015|
11:23
«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։