-
05.10.2015|
16:39
Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ին կանցկացվի Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգի ընթացքում (հոկտեմբերի 19, ժ. 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահ) առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ:
-
05.10.2015|
15:06
Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչում էր խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»:
-
05.10.2015|
15:05
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»(EDS) կազմակերոպության նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) հետ համատեղ անցկացվեց «Youth for growth: Strengthening generation E» խորագիրը կրող ծրագիրը:
-
05.10.2015|
13:14
Հոկտեմբերի 2-4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքը, որին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները՝ մոտ 140 պատվիրակ։
-
05.10.2015|
12:36
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ մեկշաբաթյա աշխատանքային այցի ավարտին հայտարարել է, որ Վրաստանն ակտիվ արտաքին քաղաքականության կարիք ունի, Նյու Յորքում ու Վաշինգտոնում իր անցկացրած տասնյակ հանդիպումները այդ ջանքերի մաս են եղել՝ ասել է նա Foreign Policy-ին տված հարցազրույցում:
-
05.10.2015|
12:35
Ռուսական իշխանությունները խաթարել են Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ-ի պլանները՝ գրում է Financial Times -ը։
-
05.10.2015|
12:34
ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում խոշոր ճակատ բացել, որի նպատակն է ավելի մեծ ճնշում գործադրել Ռաքքայի վրա, որը ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնում և Սպիտակ տանն իր աղբյուրներին։
-
05.10.2015|
12:31
Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել:
-
05.10.2015|
12:31
Ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են հինավուրց Պալմիրայի պատմամշակութային գանձերից ևս մեկը՝ 1800-ամյա Հաղթական կամարը՝ հաղորդում է Սիրիայի հնագույն ճարտարապետության պահպանման պետական գործակալությունը։
-
05.10.2015|
12:03
ԴիջիԹեք-ում ներկայացված են նաև ՏՀՏ ոլորտի (start-up) նորաստեղծ ընկերությունները։ Մեր զրուցակիցն է Գորիսում բացված նորաստեղծ «ՕգմենթԱր» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խոջաբաղյանը։