-
23.09.2015|
10:24
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիան հեռուստաեթերում հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նպաստել է քաղաքական դաշտում այնպիսի ատելի գործչի հայտնվելուն, ինչպիսին նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է:
-
23.09.2015|
10:23
«Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղաքական քարտուղար Գիգլա Բարամիձեն հայտարարել է, որ եթե կուսակցությունը հաղթի 2016-ի խորհրդարանական ընտրություններում, կսկսի բանակցություններ Ռուսաստանի հետ:
-
23.09.2015|
10:22
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով։
-
23.09.2015|
10:21
Միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է չեզոքացնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ բանակցություններից հետո։
-
23.09.2015|
10:20
ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկել են՝ ինչպես և ուր տեղավորել 120 հազար միգրանտներին: Հանդիպումից առաջ Չեխիան հայտարարել է, թե չի ընդունելու միգրանտների տեղաբաշխման համակարգը: Նույն դիրքորոշումն ունեն նաև Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներ:
-
23.09.2015|
10:19
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսության իրավիճակը «բարդ է, բայց ծայրահեղ չէ»։
-
23.09.2015|
10:18
53 տարեկանում մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
-
23.09.2015|
10:18
Ֆրանսիան գրասենյակ է բացել Թեհրանում՝ ձգտելով զարգացնել տնտեսական կապերը Իրանի հետ։
-
23.09.2015|
10:17
Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երդմնակալությամբ կրկին ստանձնել է վարչապետի պաշտոնը:
-
23.09.2015|
10:16
Բունդեսլիգայի առաջնությունում վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարավ Մյունխենի «Բավարիան» ու տասնութ միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: