-
21.09.2015|
13:22
Մեկնարկում է ամենամյա «Գրական Տապան» միջազգային փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 21):
-
21.09.2015|
13:21
Եվրամիության միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում բնապահպանության նախարարության «Զիկատար» ուսումնական կենտրոնում անցկացվեց «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարը:
-
21.09.2015|
11:05
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում exit poll-ի տվյալներով՝ ՍԻՐԻԶԱ-ն 2,5-3 տոկոսով առաջ է անցել մրցակցից՝ ՍԻՐԻԶԱՆ ունի 30-32 %, իսկ«Նոր դեմոկրատիա»՝ 28-29,5 %:
-
21.09.2015|
11:04
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկվանից Հավանայում է: Նա արդեն պատարագ է մատուցել Հավանայում և կուբացիներին կոչ է արել պահպանել ազգային լավագույն հատկանիշները՝ բարյացակամությունը, կյանքը վայելելու ունակությունը՝ չմոռանալով հոգ տանել մերձավորների մասին:
-
21.09.2015|
11:01
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
-
21.09.2015|
10:59
Սիրիայում տիրող ճգնաժամը խորանում է Ռուսաստանի ներգրավվածությամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը:
-
21.09.2015|
10:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է Բելառուսում նոր ավիաբազա ստեղծելու կառավարության նախաձեռնությանը: Ռուսաստանը երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում՝ ռադիոլոկացիոն կայան և սուզանավերի կոմունիկացիոն կենտրոն:
-
21.09.2015|
00:20
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացվել է յոթ տուր: Տասնյոթ միավորով առաջատարն «Ալաշկերտն» է, որը հերթականում պարտության է մատնել «Շիրակին»: Ընդ որում՝ արտագնա հանդիպումում:
-
20.09.2015|
21:10
Սեպտեմբերի 15-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
-
20.09.2015|
21:09
ՈՒրմիա լիճը, որը ժամանակին եղել է ամենամեծը Մերձավոր Արևելքում և մեծությամբ 6-րդ աղի լիճը Երկրի վրա՝ մոտ 5200 քառակուսի կմ մակերեսով, ցամաքում է։